28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանը Մոսկվայի հետ 100 մլն դոլարի վարկի համաձայնագիր է ստորագրել

Մոսկվան մոտ ժամանակներս Երեւան զենքի խմբաքանակ կմատակարարի՝ գործող պայմանագրի շրջանակում։ Արդեն իսկ ստորագրված նոր 100 մլն դոլարի պայմանագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական համաձայնեցումներն ավարտելուց հետո: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մինչեւ այս տարվա ավարտը մենք կիրականացնենք դեռեւս նախորդ պայմանագիրը: Այս օրերին նոր մատակարարումների ենք սպասում, եւ մինչեւ տարվա վերջ նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը կփակենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ Երեւանում արդեն պայմանագիր է ստորագրվել, որը պետք է անցնի ռուսական եւ հայկական բոլոր ատյաններով։

«Հետո այն կանցնի վավերացման ընթացակարգով, իսկ ահա դրանից հետո արդեն մենք կսկսենք աշխատանքը ռուսական կողմի համապատասխան արտադրողների հետ, որպեսզի այս ծրագիրն իրականացվի։ Ցավոք, դա շատ արագ չի ստացվի»,- նշել է Հայաստանի նախագահը:

2015 թվականի հունիսին համաձայնագիր էր ստորագրվել Ռուսաստանից Հայաստան պետական արտահանման 200 մլն դոլար վարկ տրամադրելու մասին ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ