19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Գորիսում թեժ է՝ 50 դրամանոց ընտրակաշառք. Հրապարակ

Գորիսում նախընտրական կրքերը գնալով թեժանում են՝ թեւա­կոխելով «վիճարկումների» փուլ։ Հայտնի է, որ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ՀՀԿ-ի կողմից այս համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանը Գորիսում երթեւեկությունն անվճար էր դարձրել, ինչը շարունակվում է նաեւ այս օրերին։ Համայնքի ղեկա­վարի թեկնածու առաջադրված Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այս առթիվ դիմել էր թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողով՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Առուշ Առուշանյանի գրանցումը։

Ըստ Հարությունյանի՝ իր մրցակիցը Գորիսի գարգացման հիմնադրամի անունից, որն իրականում գոյություն չունի, «սոցիալապես ծանր վիճակում գտնվող հազարավոր գորիսեցիների բարեգործություն անելու անվան տակ հիսուն դրամա­նոց ընտրակաշառք-ծառայություն է մատուցում ընտրողներին», ինչն ազդելու է ընտրությունների արդյունքների վրա։ Բացի այդ, ըստ թեկնածուի, համայնքի ղեկավարի ԺՊ-ն քարոզչական նյութեր է տեղադրել Գորիսի համայնքապետարանի վարչական շենքի պատերին, նախընտրական գլխավոր շտաբն էլ տեղակայել մշակույթի կենտրոնում, որը համայնքապետարանի ենթակայության տակ է։ Սա նույնպես օրենքի խախտում է։

Հանձնաժողովը, սակայն, մերժել էր Հարությունյանի պա­հանջը, միաժամանակ պարտադրել Առուշանյանին՝ մինչեւ 2017թ. նո­յեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը։ Տեղեկացանք, որ երեկ Հարությունյանը թիվ 37 ՏԸՀ-ի որոշումը բողոքարկել է՝ դիմելով վարչական դատարան, եւ պահանջել վերացնել սույն հանձնաժողովի հոկ­տեմբերի 30-ի որոշումն ու պարտավորեցնել ուժը կորցրած ճանաչել Ա. Առուշանյանի գրանցումը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ