25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայում պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների

Գազիանթեփի (Այնթափ) պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների:

Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը , անդրադառնալով թեմային, գրում է որ դարավոր պատմություն ունեցող հայկական տները, որոնք ձմռանը տաք պահող իսկ ամռանը զովություն ապահովող քարերով են կառուցված, այսօր քաղաք այցելող զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրության են արժանանում:

 Ըստ աղբյուրի տները, որոնք այսօր վերածվել են հյուրատների 200-300 տարվա պատմություն ունեն: Հյուրատներից մեկի տնօրեն Զեյնել Օզքարամանը պատմել է , որ պատմական հուշարձաններ հանդիսացող այս տները հայերից են մնացել. տներից մեկի վրա նույնիսկ հայերեն մակագրություն կա:  Օզքարմանը նշել է, որ հյուրատունը մեծ պահանջարկ է վայելում, և գրեթե միշտ շաբաթվա վերջում ազատ սենյակ չի լինում:

Հյուրատներում երկտողանոց համարում գիշերակացը, նախաճաշը ներառյալ արժի 150-200 (մոտ 20000 դր.) լիրա: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ