25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վրաց-ադրբեջանական բախումներ

«Վրաստանի Հանրային հեռուստատեսության տվյալներով հոկտեմբերի 26-ին Վրաստանի Գարդաբանի քաղաքում տեղի է ունեցել բախում ադրբեջանցիների և սվանների՝ լեռնական վրացիների միջև…Վրաստանում «Ադրբեջանցիների ազգային շարժում» կազմակերպության ղեկավար Ալիբալա Ասկերովի տեղեկություններով, կոնֆլիկտը տեղի է ունեցել երկու ազդբեջանցիների և տասը սվանների միջև,որից մի քանի ժամ անց մոտ 200 սվաններ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝պահանջելով, որ ադրբեջանցիները հեռանան քաղաքից…Հակամարտությունը սվանների և ադրբեջանցիների միջև այնքան է թեժացել,որ Գարդաբանի է ժամանել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին,ով տեղի ադրբեջանցիներին վստահեցրել էր, որ այս ամենի մեղավորները սադրիչներն են…Միայն ՆԳ նախարարի այցից հետո իրավիճակը քաղաքում կարգավորվել է…

Հիշեցնեմ, որ սա առաջին բախումը չէ վրացիների և ադրբեջանցիների միջև Գարդաբանիում…2014 թ-ի մայիսի վերջին մի քանի օր իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված էր…Մայիսի 28-ի ուշ երեկոյան վրաց և ադրբեջանցի երիտասարդների միջև քաղաքի թեյարաններից մեկում ծագած ծեծկռտուքը սրել էր հարաբերությունները 15-20 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում ապրող երկու հիմնական ազգային խմբերի միջև…Գիշերային միջադեպից մի քանի ժամ անց՝ մայիսի 29-ի կեսօրին, մահակներով զինված և ադրբեջանական դրոշները կրող հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդներ դուրս էին եկել փողոց՝ բողոքելով, իրենց բնորոշմամբ, «Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ»… Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով մարզկենտրոն Ռուսթավիից Գարդաբանի էր ժամանել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գեորգի Մհեբրիշվիլին,ով այդ ժամանակ ևս վրացիների և տեղի ազերիների բախման մեջ մեղադրեց սադրիչներին…Ինչպես երևում է,պարոն Մհեբրիշվիլին,ով այս երեք տարվա մեջ նահանգապետից բարձրացել է մինչև Վրաստանի ՆԳ նախարար չի «բարձրացրել» իր բառապաշարը…Երեք տարի առաջ էլ, հիմա էլ վրացիների և ադրբեջանցիների բախման մեջ մեղադրում է ինչ-որ սադրիչների, որոնց երևի թե ճանաչում է միայն բատոնո Մհեբրիշվիլին, քանի որ 2014 թ-ին այդ «սադրիչներին» ոչ ոք չգտավ …Համոզված եմ,որ հիմա էլ չեն գտնի…

Իսկ այս անընդհատական բախումներն ապացուցում են,որ Քվեմո-Քարթլիում բնակվող վրացիների և ադրբեջանցիների միջև գոյություն ունեցող խնդիրներն ավելի խորքային են և մեծ վտանգ են ներկայացնում Վրաստանի համար,որի հարավը գրեթե ամբողջությանբ մահմեդականացված է,բացառությամբ հայաբնակ Ջավախքի,որը խոչընդոտ է հանդիսանում,որ մահմեդական Աջարիան և Քվեմո-Քարթլին միավորվեն և «մահմեդական» կամուրջ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև…»։

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ