25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերահսկողությունից դո՞ւրս է գալիս. Հայկական Ժամանակ

Երեւանի պետական հսւմալսարանում երեկ կարճատեւ ու փոքր մասշտաբներով դասադուլ է տեղի ունեցել։ Պատասխանելով հարցին՝ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը վստահեցրեց, որ սովորողնռրի չներկայանալու պատճառով դասեր չեն անցկացվել միայն նույն ֆակուլտետի կովկասագիտության բաժնի չորրորդ կուրսում, այն էլ ընդամենը առաջին երկու դասը։

Դեկանը պնդեց, որ ուսանողները վաղը քննություն ունեն եւ դրան նախապատրաստվելու նպատակով է, որ որոշել էին համալսարան չգալ։ Իսկ «Տարկետում լինելուԱ» շարժմանն, ըստ էդիկ Մինասյանի, միացնել է կովկասագիտության բաժնի չորրորդ կուրսի ընդամենը չորս-հինգ ուսանող։ Բայց նրանք էլ, դեկանի տեղեկացմամբ, ավելի ուշ ներկայացել են դասի։

«Տարկետում լինելուԱ» ու­սանողական շարժման առիթն Ազգային ժողովում քննարկվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն է, որի ընդունման դեպքում վերացվելու է ու­սանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տրվող տարկետման իրավունքը։ Սովորողների մի հատված այս ընթացքում տարբեր բողոքի ցույցեր է կազմակերպում ու նաեւ հայտարարում դասա­դուլ անելու հնարավորության մասին։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ