08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաեւ ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի եւ Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:

Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որեւէ կորուստ չեն կրել:
Երեկոյան եւ գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:
ՊԲ հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը եւ ըստ մարտական կարգադրության կատարել իրենց առջեւ դրված խնդիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ