25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ես չլինեի, Ջիգարխանյանին վաղուց կորցրած կլինեիք․ Վիտալինան պատասխանել է մեղադրանքներին /տեսանյութ/

Դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝  Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, արձագանքել է իր անվան շուրջ առաջացած սկանդալին։

Հիշեցնենք, որ օրերս ամուսնական զույգի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Հոկտեմբերի 15-ին 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվեց հիվանդանոց՝ առողջական լուրջ խնդիրներով։ Լրատվամիջոցներով նախ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ջիգարխանյանն անհետացել է, ապա պարզվեց, որ դերասանը վատացել է կնոջ հետ վեճից հետո։ Ավելին, նա ոստիկանություն էր դիմել, ասելով, որ Վիտալինան ցանկանում է սպանել իրեն։ Նա վստահ է՝ կինն ուզում է խլել իրենից իր ողջ ունեցվածքը։

Ի պատասխան՝ Վիտալինան ասել է․

«Գուցե նա նման բաներ ասել է, ես պարզապես չգիտեմ, թե ինչ է նրա հետ կատարվում, ինչ վիճակում է։ Ես կարծում եմ, որ կողմնակի մարդիկ պարզապես օգտվել են նրա էմոցիոնալ վիճակից։ Ինձ չհաջողվեց մտել հիվանդանոց, որտեղ Ջիգարխանյանն էր»,- ասել է նա՝ նշելով, որ իրեն ասել են, թե իբր Ջիգարխանյանը չի ցանկանում իրեն տեսնել։

«Ես մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ դրան, կարծում եմ, որ պրովոկացիա ու մանիպուլիացիա է այդ ամենը»։

Վիտալինան հայտարարել է նաեւ, որ եթե ինքը չլիներ, «Ջիգարխանյանին վաղուց կորցրած կլինեինք»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ