23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաստացի նրան սպանել են․ Լեւոն Հայրապետյանի ընտանիքը հրաժարվում է

Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հարազատները  չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Դավիդ Խեչանը, գրում է РИА Новости-ն։

«Նրա հարազատները չեն համաձայնվի կարճել գործը: Մահվան փաստով գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է փաստաբանը:

Վերջինը հիշեցրել է, որ Հայրապետյանը մեղադրվում էր Բաշնեֆթի և Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու համար:

«Եվ ես, և հարազատները հակված ենք, որպեսզի գործը մինչև վերջ ընթանա»,-ասել է փաստաբանը:

Դավիդ Խեչանը ասել է, որ հայկական ավանդույթի համաձայն, Հայրապետյանը կհուղարկավորվի երեք օր անց: Մահացածի մարմինը կհանձնեն հարազատներին:

«Փաստացի նրան սպանել են»,- կարծում է փաստաբանը։ Նա նշել է, որ Հայրապետյանին կալանավորելու և անազատության մեջ պահելու որոշումը անօրինական էր եւ հիշեցրել է, որ Լևոն Հայրապետյանը որևէ հոդվածով իրեն մեղավոր չի ճանաչել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ