Նախքան Պուտինը՝ ՛՛Բամբիռով՛՛
Մինչ Գյումրիի քաղաքապետարանը պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին՝ տեղը տեղին ապահովելով պաշտոնական մանրամասները, մշակութային Գյումրին ըմբոշխնում է ՛՛Բամբիռի՛՛ ընձեռած հնարավորությունը:
Նոյեմբերի 25-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՛՛Բամբիռ՛՛ երաժշտական խմբի երկու սերունդների համատեղ համերգը: Միջոցառումն անցկացվում էր ՛՛Ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի՛՛ և ներառված էր ՛՛Գյումրին` ԱՊՀ մշակությանի մայրաքաղաք՛՛ ծրագրի շրջանակներում:
Համերգն ընթացավ երկու մասով. նախ ներկայացվեցին 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երգեր, ապա ելույթ ունեցան ՛՛Բամբիռի՛՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։
Համերգի ընթացքում հնչած բոլոր ստեղծագործությունների հեղինակը ՛՛Բամբիռի՛՛ ավագ սերնդի ներկայացուցիչ Ջակն է: Միջոցառմանը հանդես եկավ նաև ժողովրդական գործիքների անսամբլը, որը ևս հավաքել է Ջակը։