21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանդիպման նպատակն ընդհանուր լարվածության մեղմացումն էր

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով օրերս տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից, ասաց, որ այն, ինչ հանրությանը հայտարարվել է այդ հանդիպման արդյունքներով, կարծես մեծ արդյունք չունի։

Նրա խոսքով՝ Հայաստանը ցույց տվեց, որ հաշտվել է այն մտքի հետ, որ Վիեննայի համաձայնագրերը կարող են չգործել.

«Չնայած Սերժ Սարգսյանն ասել էր, որ չի շարունակի բանակցությունները, քանի դեռ Վիեննայի համաձայնագիրը կյանքի չի կոչվում, բայց գնաց, փաստորեն բանակցությունների:  Սա ցույց տվեց, որ Հայաստանը հաշտվել է այդ համաձայնագրի չգործելու հետ»,- ասաց նա։

Ասուլիսի մյուս բանախոս, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ Ալիևը հերթական անգամ պլանավորում էր բանակցությունների ընթացքում հասնել իր մեկնաբանության գերակայությանն ընդունված սկզբունքներում։

«Համամիտ եմ  այն վերլուծաբանների հետ, որոնք համարում են, որ այս հանդիպման նպատակն ընդհանուր լարվածության մեղմումն էր, ոչ թե կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ