Հայ վարորդը Մոսկվայում մեղադրվում է 100 հոգու սպանության մեջ /տեսանյութ/
Մոսկվայում ձերբակալվել է 29-ամյա հայ տաքսիստ Վահագն Կարապետյանը, ով մեղադրվում է 100 հոգու թունավորելու մեջ։ Նրանց թվում կան նաեւ մարդիկ, ովքեր մահացել են, գրում է Life.ru-ն։
29-ամյա երիտասարդը մարդկանց մասնավոր տեղափոխում էր իրականացնում 2015 թվականից եւ թունավորել է իր ուղեւորներին։ Կարապետյանի վարձակալած բնակարանում իրավապահները հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, 98 ձեռքի ժամացույց, ինչպես նաև 190 հատ ուժեղ ազդեցության «կլոզապին» հաբ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելը, որն առաջացրել է մարդու մահ» և «Կողոպուտ՝ մարդու առողջությանը մեծ վնաս հասցնելու հետևանքներով» հոդվածներով։ Նախաքննության վարկածով՝ նա իր ուղևորներին առաջարկել է հանքային ջուր, որի մեջ նախապես լցրել է հոգեմետ դեղորայք, այնուհետև թալանել նրանց։
Վարորդի զոհերից է դարձել նաեւ հայտնի ռուս ռադիոհաղորդավար Արթուր Բիտովը, ում մարմինը հայտնաբերել էին փողոցում՝ ապրիլին։ 54-ամյա հաղորդավարի դին հայտնաբերվել էր առանց ակնհայտ մարմնական վնասվածքների: Հաստատվել էր, որ տղամարդը մահացել է էթիլ սպիրտի եւ հոգեմետ դեղի համակցությամբ թունավորվելու հետեւանքով:
Երիտասարդը հարցաքննության ընթացքում ընդունել է հանցագործությունները կատարելու մեղքը: