04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ձեր մարգարիտներն էլ խոզերի առաջ մի գցեք. Քրիստոսը զգուշացնում է

Հիսուս ասում է.
– Որևէ սրբություն շներին մի՛ տվեք, ձեր մարգարիտներն էլ խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի չլինի թե դրանք կոխոտեն և դառնալով ձեզ վրա հարձակվեն։

– Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնե՛ք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև խնդրողը պիտի ստանա, փնտրողը պիտի գտնի, և բախողի առջև պիտի բացվի դուռը։ Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին եթե հաց ուզի, նա քար տա նրան, կամ ձուկ խնդրի, և նա օձ տա նրան։ Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր զավակներին բարի պարգևներ տալ, ապա ձեր երկնավոր Հայրը որքան ավելի լավ պարգևներ կտա նրանց, որոնք դիմում են իրեն։
Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց։
(Մատթեոսի ավետարան 7:6-12)

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ