Հայի բախտ. մարդասպանը շփոթե՞ լ է /տեսանյութ/
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, օրերս սպանվել է հայազգի 38-ամյա Գեորգի Ակոբջանովը։ Վարձու մարդասպանը նրա դեմքին մի քանի կրակոց էր իրականացրել։
Սպանության նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Ինչպես հայտնի է դարձել, տղամարդը ոչ թե գործարար էր, ինչպես ի սկզբանե հայտնել էին ռուսական լրատվամիջոցները, այլեւ հասարակ վարորդ, գրում է Ren TV-ն։ Այդ մասին տեղեկացրել է Գեորգիի մտերիմներից մեկը։
«Նա աշխատում էր որպես սովորական վարորդ», ասել է վերջինը՝ նշելով, որ տղամարդն ամենայն հավանականությամբ եկել էր տեսակցելու մորը, որը սպանության վայրին մոտ էր ապրում:
Վարկած կա, որ Գեորգին պատահաբար է սպանվել, նրան մեկ ուրիշի հետ են շփոթել։