28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Էս ո՞վ ա արա … բոզ ». քաղաքապետարանում նորից թեժ է

Երեւանի ավագանու նիստում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հաղորդավարուհի Նառա Շլեփչյանին, գրող Ռազմիկ Դավոյանին եւ ՎիվաՍելլ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու  գործընթացի շուրջ քննարկմանը թեժ վեճ է սկսվել, որի ընթացքում հնչել են նաև փոխադարձ վիրավորանքներ

 «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը իր ելույթում նշել է, որ այս 4 անձինք Երեւանի համար ոչինչ չեն արել, նրանք լռել են այն ընթացքում, երբ  Տարոն Մարգարյանն ու իր թիմը զբաղված էին Երեւանը քանդելով։ Եվ այդ պատճառով էլ Տարոն Մարգարյանը որոշել է նրանց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել։

Մարինա Խաչատրյանի ն արձագանքել է ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանը: Նա նշել է , որ Երեւանի ավագանու նիստերը վերածվել են իսկական  միտինգի, եւ տկար ուղեղներով մարդիկ այնպիսի մարդկանց մասին են արհամարհանքով խոսում, որոնք Հայաստանի եւ հայ ժողովրդի համար մեծ գործ են արել։

Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանն էլ Մարինա Խաչատրյանին հակադարձել է. «Էս ո՞վ ա արա»։ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ, երբ Մարինա Խաչատրյանը Տարոն  Մարգարյանին մեղադրում էր Երեւանը քանդելու մեջ, չդիմացավ եւ բղավեց՝ «տեղդ վե՛ր ընկիր»:

Լեւոն Իգիթյանը տեղից ավելացրել է. «Բոզ»։

Երեւանու ավագանու բոլոր անդամները, «Երկիր Ծիրանի»–ից բացի, կողմ են  քվեարկել կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, հաղորդավարուհի Նառա Շլեփչյանին, գրող Ռազմիկ Դավոյանին եւ ՎիվաՍելլ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշմանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ