«Հո ես գիժ չե՞մ, գնամ հոգեբանի մոտ»
Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է: «Հոգեկան խնդրները կարող են լինել գենետիկ, կամ ինչ-որ տրամվայի հետևանքով ձեռքբերված, կամ զանզան այլ պատճառներով: Ֆիզիկական հիվանդությունները մեզ նեղում են, բայց եթե ունենում ենք առողջ հոգեբանություն, կարողանում ենք այդ խնդիրները լուծել: Ամբողջ աշխարհում հոգեկան առողջության խնդիրն առաջնային է: Շատ խնդիրներ կան, որ ազդում են դրա վրա, առաոտյան շուտ արթնանալը, աղմուկը, շատ աշխատելը և այլն»,- այսօր«Հենարան» մամուլի ակումբում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Նա նկատեց, որ հաճախ ընտանիքում տեղի ունեցած դեպքերը, միջդեպերը մեծ հետևանքներ են թողնում երեխաների վրա, և դրանք ամբողջ կյանքում իրենց մեծ դերն են ունենում՝ բացասական առումով: Հոգեբանն ասաց, որ մայրը ընտանիքի հիմքն է, ամենակարևորն անձն է աշխարհում երեխայի համար, և մոր հոգեբանական դերը ևս շատ կարևոր է:
Ըստ նրա՝ որ այսօր հայերի մոտ այն վիճակն է, որ նույնիսկ կրիտիկական պահերին հարազատները չեն կարողանում հիվանդին համոզե հաճախել հոգեանի մոտ: «Հոգեկան խնդիրներ ունեցողն ասում է՝ հո ես գիժ չե՞մ, գնամ հոգեբանի մոտ: Իրականում հոգեկան առողջության պատճառով կարող են նաև ֆիզիկական ավելի լուրջ խնդիրներ առաջանալ, դեպրեսիվ վիճակներ առաջանալ: Տարիների ընթացքում այս բարդույթը պակասել է ահագին, բայց միևնույն է՝ հոգեկան առողջություն ասվածն այքան թեթև է դառել, որ որոշ մարդկանց թվում է, որ սա բնատուր ունկություն է, որով կարող են զբաղվել, կամ որ դա պիտի տրվի անվճար, իսկ հոգեբանության հիմքում հենց վարձատրությունն է»:
Միհրդատ Մադաթյանն ավելացրեց, որ հոգեպես առողջ լինելու համար պետք է այդպիսի աշխարհի մոդել, լիարժեք հոգեպես առողջ մարդիկ, ամեն դեպքում, չկան: