Բացառիկ համերգ Տաթեւի Ճոպանուղում /վիդեո, ֆոտո/
Բրիտանացի երգահան Բենջամեն Բրիտենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ “ՏաԹեւեր” ճոպանուղում նոյեմբերի 22-ին բացառիկ համերգ էր:
Հալիձորից Տաթեւ “թռչելիս”` “Միրզոյան քառյակը” կատարեց Բենջամեն Բրիտենի Simple Symphony ստեղծագործությունը: Վերջինս շատ էր լինում Հայաստանում, մասնավորապես Սյունիքում: Այդ պատճառով էլ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը որոշեց այդպես տոնել երգահանի ծննդյան հոբելյանը:
1965 թվականին Բենջամին Բրիտենը ժամանել էր Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Այդ ժամանակ Դիլիջանում էին հանգստանում նաեւ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը տիկնոջ`օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի հետ: Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց “Հայաստանում Բրիտենի օրեր” փառատոնը:
Նման համերգ երբեւէ ըստ կազմակերպիչների՝ չէր եղել: Ներկայացնում ենք գլխավոր փորձից մի քանի բացառիկ կադրեր: