Արարատի հաղթանակի քեֆին մասնակցեց Սերժ Սարգսյանը
Արարատի մարզի Հանրապետականները այսօր մեծ շուքով նշեցին նոյեմբերի 10-ին կայացած քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Հայկյանը հաղթել էր ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին:
Քեֆին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ նախագահի տրամադրությունը շատ բարձր է եղել:
Նշենք, որ ՀՀԿ-ի թեկնածուի ընտրական շտաբի պետը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է եղել՝ Ավշարի Արայիկը: Նա ընտրության արդյունքներից հետո հայտարարել էր, որ արարատցիներին հաղթանակի համար շնորհավորել է Հայաստանի նախագահը եւ անձամբ մասնակցելու է հաղթական քեֆին: