25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ  Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նամակ է ուղարկել իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեցող հոգևորականներին։

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատրիարքական ընտրություններում թեկնածություն կարող են դնել այն հոգևորականները, ովքեր ծնվել են Թուրքիայում կամ որոնց ընտանիքը ծագումով Թուրքիայից է։ Այս չափանիշին համապատասխանում են 11 հոգևորական։

Այդ հավանական թեկնածուներն են՝ ԱՄՆ Արևելյան հայոց թեմի հոգևոր առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Վաշինգտոնի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Երուսաղեմի Հայոց Պատրարքարանից լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Ավտրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Բրազիլիայի հայոց թեմի հոգևոր առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը, Արարատյան հայրապետական թեմի հոգևոր առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

Պատրիարքի թեկնածու դառնալու իրավունք ունի նաև Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։

Իր նամակով Բեքչյանը ցանկացել է պարզել պատրիարքական ընտրություններում իրենց թեկնածության վերաբերյալ վերոնշյալ հոգևոր առաջնորդների տեսակետները։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ