Ազատություն Ներսեսին. անչափահասները հացադուլ են անում
«Ուզում եմ նախ բոլորին հիշեցնել, որ քաղբանտարկյալ Ներսես Պողոսյանը արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է հացադուլի մեջ։ Ես, լինելով նորաստեղծ ազգային երիտասարդական ճակատի խոսնակը, հայտարարում եմ, որ մեր ճակատի մի քանի երիտասարդներ հացադուլի մեջ են՝ ի աջակցություն Ներսես Պողոսյանի»,- այս մասին մասին հայտնում է Հիմնադիր Խորհրդարանի աջակից Գեղամ Ադյանը։
Ադյանը նշում է, որ ինքը չի կարող հացադուլ իրականացնող անչափահասների անունները ասել, քանի որ ոստիկանությունը կզբաղվի այդ հարցով` այցելելեվ նրանց տներ։
«Ինքս հացադուլի մեջ չեմ գտնվում, պատճառը առողջական է։ Մենք առաջնահերթ խնդրում ենք Ներսեսին՝ դադարեցնել հացադուլը։ Իսկ հետո մեր գլխավոր պահանջը նրան ազատ արձակելը կլինի, որը ուղղված է դատարանին և ապօրինի ռեժիմին»։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Ներսես Պողոսյանը հայտարարեց հացադուլի մասին, քանի որ, ըստ Պողոսյանի՝ իր նկատմամբ հետապնդումը շարունակվելու է և ինքը մնալու է անազատության մեջ։ Ներսես Պողոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը։