27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Արա»-ն վերաբերում էր դատարանին. փաստաբանը` դատախազին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  այսօր` հոկտեմբերի 6-ին շարունակվեց  Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան`  Արայիկ Պապիկյանը միջնորդեց, որպեսզի տեսանկարահանումը կրկին թույլատրվի, միջնորդությանը միացավ Նինա Կարապետյանցը` նշելով, որ այս գործը տեսանկարահանելը արգելելը խայտառակություն է։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց : Դատախազը նկատեց, որ դատարանի կիրառված սահմանափակումը օրինաչափ է ։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը գտավ, որ տեսաձայնագրումը, հատկապես ուղիղ հեռարձակումը արգելելը իրավաչափ է եւ որոշումը բխում է արդարադատության շահերից։

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը միջնորդությունը մերժեց։ Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց մեղադրող Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու մասին. «Նա նախորդ նիստին «արա»-ով է խոսել, անբարյացկամ վերաբերմունք դրսեւորել։ Այս դեպքում «արա»-ն վերաբերում էր դատարանին։ Ւսկ ամբաստանյալները հեռացել են դահլիճից ոտքի չկանգնելու համար, իսկ դատարանը դատախազի նկատմամբ կիրառում է նախազգուշական սանկցիա, պարզ է դառնում, որ դատարանի կիրառած սանկցիան ոչ հավասարաչափ է։ Դատախազի կողմից անհարգալից վերաբերմունք դրսեւորելը կրում է շարունակական բնույթ` դեռ նախաքննության շրջանում»։

 Դատավորը հայտարարեց ընդմիջում` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ