Դավութօղլուի այցը Հայաստան եւ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի բացառում Թուրքիայի ԱԳՆ Ահմեթ Դավութօղլուի այցը Հայաստան: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ այսօր թուրքական պարբերականներից մեկը գրել էր, որ Հայաստանը պաշտոնապես Դավութօղլուին հրավիրել է` մասնացկելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք ՛՛Սևծովյան տնտեսական համագործակցություն՛՛ կազմակերպության (ՍՏԾՀ) ժողովին:
Թուրքագետը նշեց, որ քանի որ և Հայաստանը, և Թուրքիան այդ կազմակերպության անդամներ են, տարբեր առիթներով ու ֆորմատներով հանդիպումներ լինում են դիվանագետների ն նախարարների մակարդակով ևս: Բացի այդ, Թուրքիայի նախկին ԱԳՆ-ը ևս այցելել է Հայաստան:
”Եթե նախարարների ֆորմատով հանդիպում է, մեր կողմից հրավերը տեղավորվում է դիվանագիտական էթիկայի սահմաններոմ ու Թուրքիայի որոշելիքն է այցելել, թե ոչ”,-կարծում է թուրքագետը` հավելելով, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությանը ձեռնտու կլինի այցը Երեւան:
”Միգուցե դա նրանց հնարավորություն տա ևս մեկ անգամ կեղծ հայտարարություն անելու, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակվում են, և իրենք էլ տարատեսակ հանդիպումներ են ունենում”:
Հարցին, թե արդյոք այդ այցը կարող է երկորրդ շունչ հաղորդել հայ-թուրքական արձանագրություններին, Մելքոնյանը պատասխանեց, որ դա կարող են անել նաև տարածաշրջանում նոր զարգացումները:
Այս պահին Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ մի փոքր ակտիվացում կա: Սակայն սրանք կարելի է կապել նաև 2015 թվականի մոտենալու հետ:
”Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ թուրքական կողմը փորձում է իմիտատիվ բնույթի քայլեր անել”,-շեշտեց թուրքագետը: Նա այս տարածաշրջանում որպես նոր իրողություն դիտարկում է Հայաստանի բանակցությունները Մաքսային միությանն անդամակցության առնչությամբ: Այս ամենը հաշցի առնելով Մելքոնյանը չի բացառում նաև այս հարցում որաշակի փոփոխությունը:
Ինչ վարեաբերում է ԼՂՀ-ի հարցում թուրքական կողմի ունեցած ազդեցությանը, և նրան, թե արդյոք Թուրքիան կհամաձայնի մի օր փորձել մի կողմ քաշվել հիմնախնդրից, մեր զրուցակիցն ասաց. ”ԼՂՀ-ի հարցում թուրքական կողմի ցանկությունն է եղել ներգրավվել որպես ակտիվ անդամ, և ամեն անգամ հանդիպել է հայկական դիվանագիտության կոշտ արձագանքին”:
Ռւբեն Մելքոնյանի խոսքով` այդ հարցում Թուրքիան չի կարող օբյեկտիվ լինել և ինչպես միշտ սահմանափակվելու է իր կողմնակալ դիրքով` ի օգուտ Ադրբեջանի` խեղաթյուրելով ԼՂՀ-ի պատմական հարցը:
”Բայց թուրքական դիվանագիտությանը հենց ձեռնտու կլինի նվազեցնել իր կախումը Ադրբեջանից ու դադարեցնել հայ-թուրքական հարաբերությւոնների կարգավորումը պահպանել ԼՂՀ-ի կոնֆլիկտով”,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը: