09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է բիզնեսի կողքին լինենք.վարչապետ

վարչապետ  Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստի ժամանակ  անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացմանը:

Վարչապետը  նշեց, որ վերջերս կայացած «DigiTecExpo»-ի ընթացքում կրկին արձանագրել ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու արտահանման ներուժը:

«ՏՏ ոլորտում նոր գաղափարներ, ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն: Առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի ու հմտությունների բարձրացման, և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտությունը»,-նշեց վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալը`վարչապետը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:

«Մենք այստեղ իրականում մեծ ներուժ ունենք, լավ գաղափարներ ունենք և կիրառական պրոդուկտ սարքելու, այն վաճառելու պրոբլեմ ունենք, այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք»,-եզրափակեց  վարչապետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ