27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թերի է. վարչապետը՝ ոստիկանապետին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ճանապարհային երթեկության կանոնների խախտման հետևանքով պետության պատճառված վնասի հատուցման ապահովմանը:

 «Ճանապարհային երթեկության կանոնները խախտելու հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթեկության անվտանգությունն ապահովող տարրերը, ճանապարհային նշանները»,-նշեց վարչապետը:

 Կարեն Կարապետյանի խոսքով՝  չնայած օրենքով սահմանված կարգավորումներին՝ գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերկանգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում:

«Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ»,- նկատեց վարչապետը:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին վարչապետը  հանձնարարեց մեկամսյա ժամկետում գույքագրել ճանապարհային պատահարների ժամանակ ճանապարհային նշանների պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանց վերականգնելու ուղղությամբ:

 Վարչապետը ՀՀ ոստիկանության պետին հանձանարեց սահմանել խսիտ հսկողություն ճանապարհային պատահարների դեպքում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքի վնասները ներառելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ