Դեպքը տեղի է ունեցել մինչև 2013 թվականը. ոստիկանությունը՝ սպիտակագլուխ անգղերի որսի մասին
Ոստիկանությունն արձագանքել է հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածին, որտեղ առկա էին նաեւ որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.
«Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան եւ Յ. Պողոսյան:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Ստուգումներով պարզվել է նաեւ, որ նկարներում երեւացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, եւ այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երեւացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ:
Հետեւաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»: