Հարձակում Նիկոլ Փաշինյանի վրա
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը հարձակվել է իր վրա։
«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։) Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։)», – գրել է Նիկոլ Փաշինյանը:
Իսկ նիստի ժամանակ էլ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ նման միջադեպ է եղել:
«Եթե բռունցքով հարձակվեի, Փաշինյանը կտեղափոխվեր հիվանդանոց»,-այնուհետ ասել է Արտաշես Գեղամյանը: