«Մերսեդեսը» 60 մետր գլորվել է. 24-ամյա վարորդը տեղում մահացել է
Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 24-ամյա Ավետիք Գալստյանն իր վարած Mercedes մակնիշի 35 MZ 810 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել է խաղողի դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորուհին՝ 20-ամյա Անի Գ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Վթարի հետեւանքով վնասվել է նաեւ ճանապարհով անցնող գազախողովակը եւ օպերատիվորեն ժամանել են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: