Զինված ուժերի միացյալ խմբավորման համաձայնագիրն ընդունվեց
Ազգային ժողովը քվեարկության դրեց «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայներով:
Համաձայնագիրն ուղղված է ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի միջև նորմատիվաիրավական բազայի կատարելագործմանը, ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը, կազմի և կիրառման հետ կապված խնդիրների համատեղ պլանավորմանը:
Նախագծին դեմ էր «Ելք» խմբակցությունը: