08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գո՞հ են Ամիրյանի աշխատանքից իշխանությունները

«Ես բամբասանքներին և բանսարկություններին չեմ արձագանքում», – այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն՝ ի պատասխան հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե իշխանությունները դժգոհ են իր աշխատանքից, և առաջիկայում միգուցե հրաժարական լինի:

Հարցին, թե իր կարծիքով իր աշխատանքից գո՞հ են, Ամիրյանը պատասխանեց. «Հարցրեք նրանց, ում գոհունակությունն ուզում եք իմանալ»։

Դիտարկմանը, թե վերջերս մի քանի սկանդալներ գրանցվեցին՝ ցուցհանդեսի փակում, համերգի չեղարկում, նախարարը բացատրեց, որ ցուցահանդսի կամ համերգի տեղի չունենալը կապ չունի նախարարության հետ: «Բարձրաձայնած աղմուկն էժանագին PR է»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ