Պառավաքարը փակ է. գոբելենի ուսուցչուհին ուզում է Երեւանում աման լվացող աշխատի /վիդեո/
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղ հասնելը բավականին դժվար է: Գործող միակ ճանապարհը մեղմ ասած` դժվարանցանելի է: Վերջերս հակառակորդի կրակոցների արդյունքում մարդ սպանվեց, այդ պատճառով էլ Պառավաքարով անցնող ճանապարհը, որը ավելի բարեկարգ էր և կարճ դեռ փակ է:
“Հենց լսում ենք, որ ճանապարհը փակվելա, արդեն ուզում ենք մեր ուսանողների համար փակած պահածո, կամ ուրիշ մի բան տանենք` հնար չկա արդեն: Առաջ գոնե Պառավաքարի ճամփեն կար, հիմա Ծակքարովա ու լրիվ քարքարոտ ճամփա, գռունտ, ճամփա չի է` հող,-ասաց գյուղի գոբելենի և նկարչության ուսուցչուհի Արև Քալանթարյանը:- Ավելի լավա գնամ Երևան ինչ-որ ռեստորանում ամաններ լվանամ, քան թե մնամ ստեղ: Կարողա կարենամ էտպես իմ երեխաներին ավելի լավ պահեմ”:
Արև Քալանթարյանը երկու ուսանող դուստրերի ապագան “այս երկրում չի տեսնում”.
“Էլ դիմանալ չի լինի. ամեն օր ականջներումս կրակոցի ձեննա: Երեխաների համար էլ արդեն սովորական է դարձել”:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: