25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն Ղարաբաղի հարցում սկսում է Հայաստանից. Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն Սարգսյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստության տեսանկյունից, այլ նաեւ այն առումով, որ այցը առաջինն է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ էնդրյու Շեֆերի համար։ Այս առումով բավական ուշագրավ էր Հայաստանում ՍԱՆ դես­պանատան հաղորդագրությունը այցի մասին, որտեղ նշվում էր դրա ճանաչողական բնույթը։

Հաղորդագրության մեջ ասվում էր, որ Շեֆերը «նաեւ» մյուս համանախագահների հետ հանդիպում կունենա Հայաստանի ղեկավարների հետ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ Շեֆերը ունենալու է, այսպես ասած, առանձին ծրագիր էլ։

Ամերիկացի համանախագահի գործունեության մեկնարկն, իհարկե, կարեւոր է՝ նկատի ու­նենալով այն, ինչ ասել էր նա­խորդ համանախագահ Հոգլանդը հեռանալուց մի քանի շաբաթ առաջ: Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կակտիվացնի իր

քաղաքականությունը ղարաբաղյան խնդրի ուղղությամբ, պարզապես դա պետք է սպասել առաջիկա ամիսներին, վարչակազմի ամբողջա­կան արտաքին քաղաքական մոտեցումների ձեւավորումից հետո։

Օրերս էլ ԱՄՆ Սենատը հաս­տատեց պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականին։ Այդ պաշտոնը զբաղեցրեց, այսպես ասած, ակտիվ ատլանտիստ Ուես Միթչելը։ Դա, ըստ էության, երկրորդ պաշտոնն է Պետքարտուղարությունում, եւ այն ներառում է նաեւ ուղղություն, որի վրա տեղակայված է ղարաբաղյան խնդիրը։ Այդպիսով, ներկայումս հնարավոր է խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն ձեւավորում է այդ առանցքային ուղղության վրա իր քաղաքականությունը, եւ ըստ այդմ՝ հարց է առաջ գալիս, թե դրանում ինչ տեղ ու նշանակություն է ունենալու ղարաբաղյան խնդիիը։ Կա տե­սակետ, որ այն ԱՄՆ հատկապես նոր վարչակարգի համար կարեւոր չէ, եւ խնդիրը կհանձնեն Ռուսաստանի տնօրինությանը, ինչը վատ է Հայաստանի համար։

Մյուս կողմից՝ կարեւորությունն ամենեւին չի արտահայտվում միայն, այսպես ասած, կարգավորման ակտիվ ջանքերով եւ կարող է լինել լրիվ հակառակը՝ ԱՄՆ համար կարեւոր լինի Կովկասում կայունությունը, ինչը պահանջում է հենց Ռուսաստանի կարգավորման պլանների ակտիվ հակազդեցություն։

Գործնականում, Պետքարտուղարության կարեւոր, երկ­րորդ պաշտոնին երիտասարդ ատլանտիստ Միթչելի նշանա­կումը հուշում է, որ Կովկասում ԱՄՆ-ն հետապնդելու է հենց այդ խնդիրը, քանի որ հնարավոր չէ այլ կերպ ապահովել ատլանտյան անվտանգությունը, եթե այն չի ապահովագրված հենց Կովկասում։ Իսկ Կովկասում ատլանտյան ապահովագրության լավագույն գոտին, արդյունավետ, հարաբերականորեն հուսալի գոտին այն է, որը ներկայումս պահում է հայկական կողմը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ