27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորություն կուտակային կենսաթոշակի մասին օրենքում

ՀՀ միջազգային կազմակերպությունների ՀՀ աշխատակիցներին ևս նախագծով սառաջարկում են ներառել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում: Քիչ առաջ խորհրդարանն այս նախագիծը դրեց քննարկման: Առաջարկվում է նաև, որ Կառավարությանը վերապահված որոշ լիազորություններ տրվեն Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, ՊԵԿ-ին։

Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն ասաց, որ նախագծի մյուս կետով առաջարկվում է նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ներառել ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների այն աշխատակիցներին, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։ «Այն անձինք, որոնք լիազորվում են միջազգային կառույցներ աշխատանքի, ապա այդ կառույցները պարտավորվում են գումարներ փոխանցել ՀՀ պետական բյուջե, որպեսզի այդ մարդիկ կարողանան ստանալ կենսաթոշակ»,-ասաց նա և նշեց, որ գործատու է համարվում նաև այն միջազգային կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ գործող օրենքով կուտակայինի պարտադիր բաղադրիչը կիրարկվում է պետական համակարգի՝ 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատակիցների և մասնավոր աշխատաշուկայի այն մասնակիցների համար, որոնք համակարգից հրաժարվելու դիմում չեն գրել։ Այս տարվա հուլիսի 1-ից օրենքի պարտադիր բաղադրիչը պետք է տարածվեր 1974 թվականից հետո ծնված և աշխատաշուկայում գործող ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ, սակայն Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված, այն հետաձգվեց մինչև 2018-ի հուլիսի 1-ը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ