Արտակարգ դեպք. հրազենով զինված անձը մտել է «Արմենիա» ԲԿ ու կրակոցներ արձակել
Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հրազենով զինված անձը մտել է հիվանդանոց և կրակոցներ արձակել:
Հիշյալ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Տուժածներ չկան:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: