27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ. Վիգեն Սարգսյան

«Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացումը շատ կարևոր ուղղություն է համարվում Պաշտպանության նախարարության կողմից: Այս տարի մենք մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է օրերս Չինաստան կատարած այցին, ապա նախարարը բացատրեց՝ Չինաստանում չեն պայմանավորվել այս պահին զենք-զինամթերք մատակարարել: Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Առաջիկա գնումների, հնարավոր գնումների, այստեղից-այնտեղից ձեռքբերելու մասին խոսակցությունն անօգուտ է, որովհետև դա դժվարացնում է նման բոլոր գործընթացները, բացահայտում է հեռանկարային ծրագիրը, ինչը հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել: Մենք Չինաստանում չենք պայմանավորվել այս պահին զենք-զինամթերք մատակարարել: Ունեցել ենք ռազմաքաղաքական երկխոսության, փոխգործակցության մասին պայմանավորվածություններ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ ԶՈւ-ն ունեցել է Չինաստանից ներկրված զինատեսակներ, որոնք ցուցադրվել են մեր զորահանդեսների ժամանակ: «Մենք բաց ենք ցանկացած երկխոսության»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին՝ իսրայելական անօդաչուների փորձարկմանը Հայաստանի սահմանների ուղղությամբ, ապա Վիգեն Սարգսյանն ասաց, որ հուսով է՝ տարվող քննությունը լիարժեք ավարտին կհասցվի, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: 

Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանից 200 միլիոնի վարկի շրջանակներում Հայաստանին տրամադրվող սպառազինության մատակարարման ընթացքը նորմալ հունով ընթանում է:

«Նախատեսվում է զենք-զինամթերքի մատակարարումն ավարտին հասցնել մինչև տարվա վերջ, ինչպես նախատեսված է պայմանագրերով: Ընթացքը նորմալ է կատարվում, հիմա ամենաակտիվ փուլում ենք»,- նշեց Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ