20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Շիրակի մարզպետ լինելը ավելի դժվար էր, քան փոխնախարար․ ՀՅԴ մարզպետի 100 օրը /տեսանյութ/

Այսօր լրացավ Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի պաշտոնավարման 100 օրը։ Մարզպետն այսօր հանդես եկավ հաշվետվությամբ՝ ներկայացնելով, իր խոսքերով ասած, մարզի վիճակը՝ թվերի լեզվով. «2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ մարզի բնակչությունը կազմում է 238 հազար 600 մարդ, որոնցից քաղաքային բնակչությունը՝ 58,5 տոկոս։ Մարզի ներքին համախառն արտադրանքը կազմում է 203 ու 2 միլիարդ դրամ, որը հանրապետության ՀՆԱի ընդամենը 4 տոկոսն է կազմում։ Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև այլ ոլորտների՝ գյուղատնտեսություն, կրթություն։

Նրա հրապարակած տվյալներից ամենամտահոգիչը դպրոցների աշակերտների թվի պակասումն էր: «Մեր ենթակայության 144 դպրոցներից 88-ում 150-ից պակաս աշակերտ ունենք, 10 աշակերտից պակաս ունենք 11 դպրոց, դպրոց ունենք, որտեղ 2 աշակերտ է»,-ասաց մարզպետը:

Կարևորեց  նաև զբոսաշրջության զարգացումը, ընդգծելով, որ Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին, զբոսաշրջության համար չափազանց հետաքրքիր վայրեր կարող են լինել. «ՀՀ կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ նույնպես կարևորում է Գյումրին զբոսաշրջային կենտրոն դարձնելը, պետական աջակցությունն արդեն իսկ զգացվում է: Մենք մեր հերթին հանդիպումներ ենք ունեցել այս բնագավառի տարբեր ներկայացուցիչների, տուրիստական ընկերությունների հետ: Ամեն ինչ պետք է անենք, որ մարզը գրավիչ կերպով ներկայացվի զբոսաշրջիկներին»:

Իսկ henaran.am-ի այն հարցին, թե որ աշխատանքն էր ավելի  հեշտ՝ փոխնախարարի, թե Շիրակի մարզպետի, Արթուր Խաչատրյանն, ասաց. <<Իհարկե դժվար է Շիրակի մարզպետի խնդիրները, դրանք լայնածավալ են ու բարդ,  բայց գիտակցված  է եղել իմ ընտրությունը>>:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ