25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայրն ու մանկահասակ երեխաները ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել /տեսանյութ/

Սննդային թունավորում Լոռու մարզում: Մայրն ու երկու մանկահասակ երեխաները՝ 5 և 7 տարեկան, նախօրեին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Կենտրոն ընդունման պահին երեխաների գիտակցությունը եղել է մթագնած, բժիշկները նրանց վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, մոր վիճակը՝ ծանր: Նրանց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում՝ հիվանդությանը բնորոշ բոլոր ախտանշաններով: Ավելի ուշ երեխաների մայրն ու հարազատները պատմել են, որ դեպքի օրը  կերել են խանութից գնված ու տապակած հավի բուդ: Մեկ-երկու ժամ անց երեխաների ու մայրիկի ինքնազգացողոթյունն սկսել է աստիճանաբար վատանալ: Երեխաները նույնիսկ կորցրել են գիտակցությունը, ինչից հետո ընտանիքի անդամները որոշել են նրանց  Ծաղկաբեր գյուղից տեղափոխել Սպիտակի բժշկական կենտրոն: Համապատասխան բուժական միջամտություններից հետո հիվանդների վիճակը որոշ չափով կայունացել է: Ներկայում նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ ու առաջիկա օրերին ևս կշարունակեն ստացիոնար բուժում ստանալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ