25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայի առաջին պատժամիջոցը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) փոխնախագահ Իսհակ Ջիհանգիրիի հետ:

Թուրքական  «Haberler» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցից հետո  Յըլդըրըմը, լրագրողներին հայտնել է այն պատժամիջոցի մասին, որը իրանական կողմը ցանկացել է Անկարան կիրառ իրաքյան Քուրդիստանի նկատմամբ:

Ըստ այդմ՝ Բարզանիի՝ «Քուդիստանի դեմոկրատական կուսակցության» (KDP) պատվիրակության մուտքը Թուրքիա կարգելվի:

«Այդ հարցի վերաբերյալ հստակ քայլեր են արվելու: Այս պահին KDP-ի  Թուրքիայի գրասենյակի պաշտոնյան Հյուսային Իրաքում է: Իրաքի խորհրդարանի ընդունած որոշման շրջանակներում, ինչպես նաև անցակետերի և օդանավակայանների վերաբերյալ  որոշումից հետո այսուհետև Թուրքիայն բանակցելու է Բաղդադի հետ: Դա վերաբերում է նաև նավթի արտահանմանը »,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ