24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իսկ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը Facebook-յան հանրագրում գրում է. 

”Մեկ օրից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում տեղի կունենա, իսկ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները:

Ադրբեջանի զինված ուժերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներ են թույլ տալիս, ինչին մարտական հենակետում անձամբ եմ ականատես եղել:

Հայկական մարտական հենակետերի ուղղությամբ իրականացվող ինտենսիվ կրակահերթը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի պահպանման կանոնները նույնիսկ այն բանից հետո, երբ համանախագահները նաև իրենց վերջին հայտարարության մեջ կարևորել էին նախագահների մակարդակով առաջիկա հանդիպումից առաջ դրա պահպանման կարևորության մասին:

Նախագահների մակարդակով հանդիպումից առաջ, հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացվող այս միջադեպերն անթույլատրելի են և նախագահների մակարդակով հանդիպումից առաջ լրացուցիչ լարվածություն են առաջացնում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ