20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը կիսվեց. ո՞վ է հաջորդ դատավորը /տեսանյութ/

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը կիսվեց.

Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, այսօր՝ սեպտեմբերի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արտագնա շարունակվող  «Սասնա ծռեր»  18 անդամի գործով դատական նիստին հրապարակեց որոշում, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Թե գործի մյուս մասն ով կքննի՝ չհայտնեց։

Դահլիճը այս որոշմանը արձագանքեց բացականչություններով և ծափերով:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ