Փաստաբանի հագի շապիկը զայրացրել է դատավորին.նոր սանկցիա
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը դեռ չմեկնարկած ընդմիջվեց 40 րոպեով:
Պատճառը փաստաբան Լուսինե Սահակյանի վերնաշապիկն էր, որի առջևի մասում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարն է և գրված է՝ ազատություն Ա. Գաբրիելյանին, իսկ ետևի մասում գրված է՝ մի բռնաբարեք իրավունքը: Դատավորը գնաց փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու:
Հիշեցնենք, որ երեկվանից փաստաբանները ակցիա են իրականացնում և կրում են նույն շապիկները:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։