27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Է. Նալբանդյանն ավելի բարձր նշաձող դրեց. Շավարչ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ քանի որ հետաձգվեց բուն հարցի քննարկումը, այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինքը մեկնաբանություններ չի ցանկանում անել, հետո երբ հարցը կրկին օրակարգ կգա, իր տեսակետը կհայտնի:

Խոսելով ԵԱՀԿ համանախագահների վերջին հայտարարությունից՝ նա ասաց, որ առ այսօր կա մի փաստաթուղթ, որը հիմք է բանակցությունների համար, դա մադրիդյան սկզբունքներն են, իսկ դրա կյանքի կոչման համար պետք է վստահության մթնոլորտ, պետք է պահպանվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որը Ադրբեջանը չի կատարում:

Henaran.am-ի դիտարկմանը, թե այս հայտարարության մեջ չէր խոսվում այդ պայմանավորվածությունների մասին և կարծես թե մոռացության էր տրվել, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ով է մոտացության տվել, բայց ոչ հայկական կողմը, ոչ համանախագահները չեն մոռացել»:

 

https://www.youtube.com/watch?v=01Js0xmM68g&feature=youtu.be

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ