25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոմանք անձնական շահերի պատճառով չեն ցանկանում միավորել

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստանում է, որ ոչ մի ուսանող իրենց վարած քաղաքականության արդյունքում չի տուժելու: Այս մասին նա ասաց, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ճակատագիր է սպասվում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղին: Նախարարը նշեց, որ մի քանի ամիս է, որ քննարկվում է այս հարցը, նախագիծը պետք է ընդունվեր դեռևս օգոստոսին, որպեսզի նոր կրթական հաստատություններ լինեին և Վանաձորում, և Գյումրիում:

Նախարարը խնդիր է համարում այն, որ Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքները չունեն մայր բուհ-եր, ավելին, երկու քաղաքների բնակիչներն են իրեն դիմել հարցը լուծելու համար:  

Ինչ վերաբերում է կոնկրետ բուհ-ին, ապա Աշոտյանը շեշտեց, որ ոչ մի ուսանող օդից կախված չէ, ՛՛ոչ մի ուսանող չի տուժել ու չի տուժելու՛՛: 

՛՛Ավելի մեծ հնարավորություններ է ստեղծվելու ստանալ ավելի որակյալ կրթություն, ինչը վանաձորցու պահանջն ու ակնկալիքն է՛՛,-ասաց ԿԳ նախարարը: Աշոտյանի խոսքով՝՝ ամեն տարի ՎՊՄԻ-ում ու ՀՊՃՀ-ի վանաձորյան մասնաճյուղում դիմորդների թիվը նվազում է: ՛՛Մենք ուզում ենք երկրորդ շունչ հաղորդել, իսկ ոմանք նեղ անձնական շահերից ելնելով՝ ցանկանում են պահել:

Միավորվելու դեպքում հույս կա, որ լավ է լինելու, իսկ չֆինանսավորելու դեպքում հույս չկա: Եթե վանաձորցիներն իրոք չեն ուզում դա, չի լինի՛՛,-ընդգծեց ԿԳՆ-ը, ով առաջիկայում հարցի շուրջ հենց բուհում քննարկում կունենա: 

Հարցին, թե կրճատումներ կլինեն բուհ-երի միավորման դեպքում, Աշոտյանը պատասխանեց. ՛՛Կոնսոլիդացիայի արդյունքում կլինեն կրճատվող դասախոսներ, բնականոն կրճատումներ կլինեն, դրանք անխուսափելի են, բայց տրամաբանված ու նվազագույն կլինեն՛՛:

Նախարարը ևս մեկ անգամ հերքեց, որ ՎՊՄԻ-ի շենքը վաճառվելու է: ՛՛Շենքերի վաճառքի մասին խոսակցությունները ծիծաղ են առաջացնում, ոչ ոք ոչ մանկավարժական ինստիտուտն է վաճառելու, ոչ էլ պոլիտեխնիկը՛՛,-եզրափակեց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ