Աշխարհում լիբերալ արժեքների հետընթաց է գրանցվում. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց լիբերալ քաղաքական դպրոցի բացման մասին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ աշխարհում լիբերալ արժեքների հետընթաց է գրանցվում. նույնիսկ զարգացած երկրներում, որոնցից օրինակ ենք վերցնում մենք՝ զարգացող երկրներս, ինչը շատ վտանգավոր է:
«Ազատական արժեքները պետք է անընդհատ զարգացվեն, դրանք պաշպանության կարիք ունեն, և չպետք է որևէ մեկը թուլանա: Մենք ամեն բան անելու ենք, որ այս սկզբունքները ամենօրյա ռեժիմով կյանքի կոչվեն, և դպրոցն այն պլատֆորմն է լինելու, որտեղ խոսելու ենք դրա մասին, արձանագրելու, որ առանց այս արժեքների չենք կարող ունենալ ժողովրդավարական Հայաստան»,- նշեց Մարուքյանը:
Մանրամասնրեը՝ տեսանյութում։