27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե տարբերակ չմնա թույն կխմեմ ու ինքնասպան կլինեմ.82 ամյա մայրը սպասում է աղմկահարույց գործի հանգուցալուծմանը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  թմրանյութի արտանետման գործով 13  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը կրկին անգամ հետաձգվեց:

Դատաքննությանը չէր ներկայացել գործով փաստաբաններից մեկը:

Նշենք, որ երկարատև պայքարից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը և նոր դատավարություն նշանակել:

 

 «Մի քանի ամիս է հույսով ապրում ենք, ինձ ամեն վարկյան թվում ա, որ տղես ազատվելու ու տուն ա գալու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  դատապարտյալ Հովհաննես Չոլախյանի մայրը` Թագուհի Չոլախյանը:

Henaran.am-ին ուղղված նամակում Չոլախյանը նշել է.«Էլ չեմ դիմանում, ամեն վարկյան սպասում եմ, որ արդարությունը հաղթի, բայց այս դատը մի տեսակ չի ավարտվում…»

Նշենք, որ  4 տարի առաջ Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 13 տարի 3 ամիս ազատազրկման:  Չոլախյանը պնդում է, որ ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար: Նրա հավաստմամբ ոմն Անդրոն թմրանյութ էր մատակարարել կալանավոր Արթուր Գևորգյանին: Մեզ հետ զրույցում դատապարտվածի հորեղբայրը՝ Նորիկ Չոլախյանը նշել էր  որ Հովհաննեսը նախկինում դատապարտված է եղել ու հենց այս հանգամանքն է օգնել գործը նրա գլխին «շուռ» տալուն:

Ըստ քրգործի՝ Արթուրն իր ցուցմունքում տեղի ունեցածը նկարագրելիս նշել է, որ իրեն է զանգահարել իր ընկեր Անդրոն և իմանալով, որ թմրամիջոցի կարիք է զգում , խոստացել է բերել: Նախնական պայմանավորվածության համաձայն, 2013թվականի հունվարի 4-ին Անդրոն «հերոյին» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել: Արթուրը հեռախոսով ընկերոջը բացատրել է կալանավայրի տեղը, նրան ցույց է տվել բաղնիքի տեղը, որտեղից թմրամիջոցը նետվել է ՔԿՀ տարածք: Նետելու պահին Արթուրի և Անդրոյի միջև եղել է հեռախոսակապ: Հովհաննեսը, որը մեքենայից իջել էր հենց նույն վայրում՝ բնական կարիքները հոգալու համար բռնվում է Անդրոյի փոխարեն, քանի որ բերդի աշխատակիցը նկատել էր, որ ինչ որ բան է նետվել տարածք: Հետագայում անհայտ հանգամանքներում անհետացել են Անդրոյին Արթուրի հետ կապող հեռախոսները:

Արթուր Գևորգյանը ընդգծում է, որ չի ճանաչում Հովհաննես Չոլախյանին:

Հովհաննես Չոլախյանը բավականին հեշտորեն դատապարտվել է 13 տարի 3 ամիս ժամկետով տարվա ազատազրկման: Մինչդեռ նա մինչև վերջ իրեն մեղավոր չի ճանաչել կատարվածի մեջ: Հովհաննես Չոլախյանի 82 ամյա մայրը մնացել է առանց խնամողի: Թագուհի Չոլախյանի սիրտը բոլորովին վերջերս է ստենդավորվել: Այսօրվա դատից հետո կրկին անգամ սրտի տագնապով տառապող մայրը Henaran.am-ի թղթակցին ասաց  .« Իմ միակ կերակրողն է, իմ տղան է ու առանց նրան չեմ կարող ապրել: Դատը անընդհատ հետաձգվում է ու ես հուսահատվում եմ: Եթե տարբերակ չմնա թույն կխմեմ ու ինքնասպան կլինեմ»:

Նշենք, որ Թագուհի Չոլախյանը հացադուլ էր հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի մոտ և միայն առողջության վատթարացման պատճառով դադարեցրեց: Նա բազմաթիվ նամակներ է գրել ՀՀ նախագահին և Արդարադատության նախարարին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ