Խոշոր ավտովթար Երևանում. Մարզահամերգային համալիրի մոտ բախվել են թիվ 37 երթուղին սպասարկող Газель-ը և Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 AF 662 համարանիշի և թիվ 37 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2051 Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում