27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լակոտ, ես բանուգործ չունե՞մ, քո հետևից ընկնեմ.«Զինված խմբի» պարագլուխը բարկացավ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։

Ցուցմունք տալու համար դահլիճ հրավիրվեց Իշխան Թադևոսյանը: Վկան նշեց, որ իր հայրը Ավետ Բարեյանի միջոցով ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ:

«Մի անգամ, երբ հայրս գիշերը տուն չեկավ՝ ես անհանգստացած զանգեցի Ավետին: Ասել եմ, որ եթե հայրս տուն չգա, ապա կդիմեմ ոստիկանությանը: Հաջորդ օրը հայրս տուն եկավ: Նա ասել էր, որ որսի է հնացել Սպիտակ ու իր հետ տարել էր հրացանը: Հայրս ազատամարտիկ է եղել»,-պատմեց վկան:

Նա նշեց, որ Արթուր Վարդանյանը զանգել է իր հորը և համոզել, որ միասին Քեսաբ գնան.« Հայրս մի քիչ խմած էր ու Արթուրին ասեց՝ ես քո համար դոշ կտամ, թող պուլյեն կպնի ինձ: Ես վերցրի հեռախոսը և ասեցի, որ հայր Քեսաբ չի գնալու ու էլ չզանգի: Արթուրն էլ ասեց՝ լակոտ, ես բանուգործ չունե՞մ, քո հետեւից ընկնեմ, ես հազար հատ գործ ունեմ…»:

Արթուր Վարդանյանը հարցեր տվեց և զայրացած արձագանքեց վկային.«Կեղծ ցուցմունք տալը լավ բան չի: Ես հեռախոսով ոչ մեկի հետ երբեք չեմ խոսացել, էտ ոնց եղավ, որ քո հետ խոսեցի »

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ