27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մերժում է «Ելք»-ին

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատգամավորները առաջարկում են ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում կատարել փոփոխություն, որի էությունը վերաբերում է որոշակի դեպքում վարույթ իրականցնող մարմնի, քննիչի կողմից տեսակցությունները կալանավորված անձի հետ սահմանափակելուն: Պատգամավորներն առաջարկում են, որ նշվի, որ այդ սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել քրեակատարողական հաստատություն:

«Առաջին հայացքից թվացյալ պարզ հարցը իրականում շատ ավելի խորն իմաստ ունի: Բանն այն է, որ այսօր օրենսդրությունը երկու տարբեր հասկացություն է տարանջատում՝ անարգել մուտք ու ելքը, և տեսակցությունը անարգել ելք ու մուտքի հետ կապված բազում պաշտոնատար անձիք այդ իրավունքն ունեն՝ ՀՀ նախագահը, վարչապետը Սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորները և այլն: Բայց տեսակցության հետ կապված կան լրիվ այլ կարգավորումներ՝ կա ստանդարտ ռեժիմ տեսակցություն ցանկանալու, և կա ռեժիմ, որ անկախ նրանից քննիչը արգելանք դրել է, թե ոչ, անձը իրավունք ունի տեսակցելու: Հիմա պատգամավորներն առաջարկում են, որ դրանց, և մյուս պաշտոնատար անձանց համար քնիչի արգելքը չգործի, ինչը մենք համարում ենք անթույլատրելի, քանի որ շատ մեծ թվով անձինք ստանում են հնարավորություն կալանավորված անձանց հետ տեսակցելու»,-Դավիթ Հարությունյանը:

Այդ իրավունքից այսօր օգտվում է Մարդու իրավունքների պաշտպանը, խոստովանահայրը, և եթե կալանավովրած անձը դատավոր է, այդ իրավունքից օգտվում է նաև Վճռաբեկ դատարանի նախագահը: «Մենք նպատակահարմար չենք համարում ընդլայնել տեսակցություն ունեցող անձանց շրջանակը, եթե քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա»,-ասաց նա: Վարչապետը հարցրեց, թե ընդհանրապես նման պրակտիկա որևէ երկրում կա՞, Դավիթ Հարությունյանն էլ պատախսանեց, որ եթե խոսքը վերաբերում է քննությանը, ապա միշտ ցանկություն կա սահմանափակելու միայն այն պաշտոնատար անձանց հետ, ովքեր ֆունկցիոնալ կապ ունեն կալանավորված անձի հետ, և Մարդու իրավունքների պաշտպանը, խոստովանահայրը ունեն այդ կապը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ