Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել
Նախօրեին Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաուղիներին պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում՝ ծխող ուղևորի պատճառով, գրում է «Интерфакс».-ը:
Նշվում է, որ տղամարդը ծխել է օդանավում, չի ենթարկվել բորտուղեկցորդուհիների պահանջներին և ագրեսիվ պահվածք է դրսևորել: Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա՝ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդիի օդանավակայանում, որտեղ ուղևորին ոստիկանությանը հանձնելուց հետո միայն կշարունակեն թռիչքը:
Նշենք, որ դեռ ամիսներ առաջ «Պոբեդա» ավիաուղիների ղեկավար Անդրեյ Կալմիկովը հայտնել էր, որ ուղևորը, ում մեղքով հարկադիր վայրէջք է կատարվում, կփոխհատուցի վայրէջքի հետ կապված բոլոր ծախսերը: