Չեմ պատրաստվում այլեւս չպաշտպանել Սեֆիլյանի եւ Պողոսյանի շահերը.դատարանում թեժ էր
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան և մյուսների գործով դատական նիստը:
Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն այսօր , դատարանում հայտարարել է , որ այսուհետ չի պատրաստվում չպաշտպանել ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերը:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Թովմասյանը նշել է , որ իր համար անթույլատրելի է, որ երդում տված փաստաբանը ներկա է գտնվում նիստերի դահլիճում, սակայն պաշտպանություն չի իրականացնում, միեւնույն ժամանակ քննադատում է իր գործողությունները:
«Եթե նախկինում զերծ եմ մնացել չպաշտպանելուց, ապա այսուհետ չեմ պատրաստվում չպաշտպանել նրանց շահերը»,- ասել է հանրային պաշտպանը:
Մարինե Թովմասյանի այս հայտարարությունը ներկաներն ընդունել են սուլոցներով:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստին դատավորը Սեֆիլյանի եւ Պողոսյանի պաշտպանության համար ներգրավվել էր հանրային պաշտպան, քանի որ նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին: Մարինե Թովմասյանը հայտարարել էր, որ տեսակցել է Ներսես Պողոսյանի հետ եւ վերջինս հրաժարվել է իր պաշտպանությունից, բայց կշարունակի ներկա գտնվել դատական նիստերին մինչեւ նրանց պաշտպանները վերադառնան: Սեֆիլյանը նույնպես հրաժարվում է հանրային պաշտպանից:
Այսօր Մարինե Թովմասյանը միջնորդեց դահլիճ բերել իր պաշտպանյալներին՝ հայտարարելով, որ դատարանը խտրական վերաբերմունք է դրսեւորում ամբաստանյալների նկատմամբ: Պաշտպանի խոսքով, ոտքի չկանգնելու համար մի դեպքում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դահլիճից հեռացնում է ամբաստանյալին, մյուսի դեպքում՝ կիրառում ընդամենը նախազգուշացում: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, չբավարարեց միջնորդությունը՝ նշելով, որ ինքը գործել է բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով:
Մարինե Թովմասյանը շարունակեց միջնորդություններ ներկայացնել: Նա խնդրեց գործի վարույթը կասեցնել, մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։ Պաշտպաններից մի քանիսը, մեղադրողն առարկեցին միջնորդության դեմ: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը:Չեմ պատրաստվում այլեւս չպաշտպանել Սեֆիլյանի եւ Պողոսյանի շահերը.