14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ վիճակում է քրեական հեղինակություն` Ալավերդու Վահագնը

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ այս պահին նրան դեռ վիրահատում են:

Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից տեղեկացավ, որ վիրավորը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաեւ աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Վահագն Աբգարյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:

Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ