27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Բացի բակտերիաներից, որոնք իմ օրգանիզմի անբաժան մասն են, այլ արգելված իր չունեմ». «Սասնա ծռեր»-ի դատը թեժացավ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը:

Փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Լուսինե Սահակյանը և Մուշեղ Շուշանյանը չկարողացան մտնել դատական նիստերի դահլիճ ՝զննությունների պատճառով։

Փաստաբանները չկարողացան մտնել նիստերի դահլիճ եւ կազմվեց արձանագրություն։ Նինա Կարապետյանցը դատական կարգադրիչին ասաց․ «Ո՞ր իրն է արգելված, ասեք, հանեմ տամ ձեզ։ Բացի բակտերիաներից, որոնք իմ օրգանիզմի անբաժան մասն են, այլ արգելված իր չունեմ»։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ դատավորների նախագահների խորհուրդը հրապարակել էր դատարան բերվող արգելված իրերի ցանկը, որը բավականին զավեշտալի էր, այնտեղ նշված էր, որ դատական նիստերի դահլիճ մուտք գործողները իրենց հետ չեն կարող բերել նավի թիեր, մահակներ, վիրուսներ, սողուններ, գործելու շյուղեր, սրեր,թրեր։

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ